211652_close_icon
views-count1858 դիտում article-date 16:14 16-09-2024

2012 թվականի սեպտեմբերի 8-ին պայթեցվեց Կրկեսի շենքը. Aravot.am

Պատմական «շրջայց» քանդման, հետագա գործողությունների վերաբերյալ

2012 թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածեց հայտարարություն, տեղեկացնելով, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 15:30-16:30-ի սահմաններում, պիտի իրականացվեին Կրկեսի շենքի պայթեցման աշխատանքները: «Առավոտը» կցուցադրի կրկեսի հին շենքի պայթեցումը». արդեն վաղ առավոտյան մենք տեղեկացրինք այդ մասին:

«Առավոտը» կցուցադրի կրկեսի հին շենքի պայթեցումը». արդեն վաղ առավոտյան մենք տեղեկացրինք այդ մասին:

«Մեր քաղաք»-ը նախաձեռնությունը հանդես եկավ հաղորդագրությամբ. «Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ելնելով

1.իշխանությունների նկատմամբ ձեւավորված անվստահության մթնոլորտից,

2.նախկինում իրականացված անօրինական գործողություններից (Մաշտոցի պուրակում բուտիկների տեղադրում, տեղադրման աշխատանքների իրականացում գիշերով, Նալբանդյան 106-ի ծառերի հատում, ԱՕՔՍ-ի շենքի հետնամասի ապամոնտաժում, Հին Երեւան նախագծի շենքերի «ապամոնտաժում» եւ ապամոնտաժված շենքերի քարերի անհայտացում եւ այլն),

3.կրկեսի վերակառուցման աշխատանքների աստիճանաբար իրականացումից (թվում է, թե քաղաքացիների «աչքերին սովորեցնում են» Կրկեսի շենքի չլինելը),

4.ապամոնտաժման մասին միայն նախօրեին երեկոյան տեղեկացնելու փաստից մեր անվստահությունն ենք հայտնում Կրկեսի շենքի շուրջ ընթացող գործընթացների եւ վերակառուցման ընթացքի վերաբերյալ եւ պահանջում ենք, որ վերակառուցման եւ վաղվա՝ սեպտեմբերի 8-ի պայթեցման աշխատանքները դադարեցվեն, իրականացվեն հանրության լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ, հանգամանալից ներկայացվի պայթեցման աշխատանքների անհրաժեշտությունը»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր