211652_close_icon

Մեր անկախությունը պահանջում է ոչ միայն հպարտություն, այլև մշտական պատրաստակամություն՝ պաշտպանելու ու պահպանելու այն սրբությամբ. Ռազմիկ Պետրոսյան

views-count3093 դիտում article-date 10:21 21-09-2024
«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, մեր պատմության ամենավեհ ու հաղթական օրերից մեկի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրն է։

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս, խոնարհվում եմ այն հերոսների առաջ, ովքեր կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքի ազատության, անկախության համար:

Մեր անկախությունը պահանջում է ոչ միայն հպարտություն, այլև մշտական պատրաստակամություն՝ պաշտպանելու ու պահպանելու այն սրբությամբ:

Թող մեր ժողովուրդը միշտ հզոր ու միասնական լինի, և մեր բանակը շարունակի լինել մեր երկրի անվտանգության երաշխավորը:

Շնորհավո’ր, տոնդ ՀԱՅԱՍՏԱՆՍ», - գրել է Ռազմիկ Պոտրոսյանը: 

Նմանատիպ նյութեր