44726 դիտում
13:16 21-09-2024
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Կոտայքի մարզում․ Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ը, «Lada»-ն ու «Kia»-ն․ վերջինը կողաշրջվել է․ «Lada»-ում ու «Kia»-ում հրդեհ է բռնկվել, որոնք վերածվել են մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի ամառանոցների Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող եկեղեցու հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Սարգսյանի վարած «Kia» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Կարապետյանի վարած «Nissan Tiida» մակնիշի և «Lada» մակնիշի (վարորդի ինքնությունը պարզվում է) ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Kia»-ն կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում և «Kia»-ում ու «Lada»-ում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության թիվ 9-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են 2 ավտոմեքենաներում առաջացած կրակը, սակայն դրանք վերածվել են մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անուշ Նահապետյանն ու Արսեն Շաղոյանը։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+