211652_close_icon
views-count715 դիտում article-date 16:00 21-09-2024

Զելենսկին պատմել է Թրամփի հետ գալիք հանդիպման եւ Հարիսի հետ բանակցություններից ակնկալիքների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհանդիպի ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ սեպտեմբերի 26-27-ին։ ԱՄՆ-ում Ուկրաինայի նախագահը կհանդիպի նաեւ փոխվարչապետ, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ, լրագրողներին ասել է ինքը՝ Ուկրաինայի նախագահը, տեղեկացրել է «РБК-Украина-ն»։

Նա նշել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ կատարելիք իր այցի ժամանակ հաստատ հանդիպելու է Թրամփի մրցակցի՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ։ Զելենսկին ցանկանում է իմանալ, թե ինչ է նա մտածում Ուկրաինայի «հաղթանակի պլանի» մասին։

«Ինչպես ձեզ ասել եմ, պլանում կա ոչ միայն այն, ինչն այսօր պետք է Բայդենից։ Պլանում կա նաեւ այն, որ մենք այլ իրավիճակ կունենանք նոյեմբերից հետո։ Այսինքն՝ ԱՄՆ-ում կլինի նոր նախագահ։ Եվ պետք է թեկնածուներից յուրաքանչյուրի հետ խոսել, թե ինչպես են նրանք վերաբերում դրան։ Ես խոսելու եմ նաեւ Կոնգրեսի հետ։ Ինձ անհրաժեշտ է նրանց աջակցությունն այս գործում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նաեւ մեկնաբանել է գալիք հանդիպումը Թրամփի հետ։
«Անպայման այո։ Ես տեսել եմ նրա հաղորդագրությունը ԶԼՄ-ում, մեր թիմերը շփման մեջ են։ Գլխավորն այն է, որ ժամանակ լինի։ Ես ապագային չեմ նայում, բայց կարծում եմ, որ մեզ երկուսիս համար դա կարեւոր կլինի»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ, հավանաբար, կկայանա սեպտեմբեի 26-27-ին։ Հաջորդ շաբաթ Զելենսկին մեկնելու է ԱՄՆ աշխատանքային այցով։ Պետության ղեկավարը ելույթ է ունենալու ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում, Նյու Յորքում։

Ուկրաինայի նախագահը նաեւ կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ եւ կներկայացնի Ուկրաինայի «հաղթանակի պլանը»։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի «հաղթանակի պլանը» ներառում է լուծումներ, որոնք տեղի են ունենալու հոկտեմբեր-դեկտեմբերին։

Նմանատիպ նյութեր