211652_close_icon
views-count886 դիտում article-date 09:51 22-09-2024

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերոջը ԶՈւ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Շնորհավորանքում մասնավորապես ասված է. «Հարգարժա՛ն Սեբաստիան, մեծ ուրախությամբ Ձեզ եմ հղում իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքը՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա՝ ի շահ մեր երկրների»:

Նմանատիպ նյութեր