211652_close_icon
views-count1015 դիտում article-date 20:17 22-09-2024

Հուզվեցի, երբ ականատես եղա Անահիտ աստվածուհու գլխի շնորհանդեսին․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հուզվեցի, երբ ականատես եղա Անահիտ աստվածուհու գլխի շնորհանդեսին․ Բրիտանական թանգարանից Հայոց պատմության թանգարան: Այս մասին գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Հայաստանը հայտնի է որպես առաջին քրիստոնյա պետություն։ Այն նաև աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել  «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության բացման արարողությունը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։

Նմանատիպ նյութեր