211652_close_icon
views-count811 դիտում article-date 20:21 24-09-2024

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն աճել է 4.8%-ով

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը Հայաստանում կազմել է 751 հազար 816, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 հազար 536-ով կամ 4.8%-ով: Այս մասին տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
 

Նմանատիպ նյութեր