35766 դիտում
13:05 25-09-2024
Ավտովթար՝ Երևանում. ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց «Kia»-ն բախվել է եզրաքարերին ու գլխիվայր շրջվել. ոստիկաններն ու պարեկները որոնում են վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել է վերգետնյա անցման տակ գտնվող բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպրյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ վարորդը եղել է անչափահաս, և նրա ինքնությունն ու բնակության վայրը ոստիկաններն ու պարեկները պարզում են:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
28848 դիտում
16:35 26-09-2024
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ինչպես է ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց «Kia»-ն գլխիվայր շրջվել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ