211652_close_icon
views-count28848 դիտում article-date 16:35 26-09-2024

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ինչպես է ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց «Kia»-ն գլխիվայր շրջվել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ը երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց «Kia»-ի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից:  

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել վթարը, իսկ այն մեզ է տրամադրել մեր ընթերցողը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 25-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել էր վերգետնյա անցման տակ գտնվող բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվել:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկային:  

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպրյանի գլխավորությամբ:  

Տեղում պարզվել էր, որ վարորդը եղել է անչափահաս, և նրա ինքնությունն ու բնակության վայրը ոստիկաններն ու պարեկները պարզում են:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել: 

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր