211652_close_icon
views-count655 դիտում article-date 17:23 25-09-2024

Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի միասնական աղոթք՝ Բաքվի բանտում հայ պատանդների ու գերիների ու նրանց տունդարձի համար

Սեպտեմբերի 27-ին, ժամը 17.00 -ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում (Աբովյան և Սայաթ-Նովա խաչմերուկ) հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կկատարվի  միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների  ու գերիների ու նրանց տունդարձի համար։

Մեկ տարի առաջ  սեպտեմբերի 27-ին, հազարավոր արցախցիների  հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը հաջորդեցին Արցախի նախկին  քաղաքական ու ռազմական յոթ գործիչների ձերբակալությունները: Ներկայումս Բաքվի բանտերում ապօրինի պահվում են երկու տասնյակից ավելի  հայեր:

Նմանատիպ նյութեր