14777 դիտում
10:53 26-09-2024
Ավտովթար՝ Երևանում. 23-ամյա վարորդը «BMW»-ով Վարդանանց փողոցում բախվել է բնակելի շենքին ու հայտնվել մայթին. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Ալբերտ Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և բախվել բնակելի շենքին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Գրիգորյանն ու Անդրանիկ Հարոյանը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի առջև հայտնված թափառող շունը ու վարորդը շանը չհարվածելու համար փորձել է խույս տալ, սակայն չի կարողացել և կորցրել է ավտոմեքենայի կառավարումը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+