211652_close_icon
views-count1012 դիտում article-date 22:01 26-09-2024

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահի հետ Լարբի Ջակտայի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների, ընդհանուր քաղաքականության և աշխատակարգի բարեփոխումների կարևորությունը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է գլոբալ համագործակցության կարևորությունը՝ ապահովելու ընդհանուր մոտեցումներ և միասնական համակարգի ներդրում։

Նմանատիպ նյութեր