997 դիտում
16:34 29-09-2024
Ամփոփվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը
Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը. սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։ Հայտնում է ԲՏԱ նախարարությունից:
Միջոցառմանը ելույթով է հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նախարարը ներկայացրել է «Ներուժ»-ի պատմությունը, այն նպատակը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, այն էր՝ վերաիմաստավորել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, Հայաստանը սիրելու, Հայաստանին օգնելու հայեցակարգը։ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ ծրագրի հիմքում դրված է սփյուռքում առկա նորարար միտքը Հայաստան բերելու, մեր երկրի ներսում կիրառելու, այն արտադրական գործընթացների վերածելու, բարձրարժեք արտադրողական աճին միտված տնտեսություն կառուցելու գաղափարը։ Նախարարի խոսքով՝ այն փաստը, որ ծրագիրն անցկացվում է արդեն հինգերորդ անգամ, հավաստում է, որ «Ներուժ»-ը հաջողել է։
««Ներուժ»-ը Հայաստանի շուրջ մեր գիտելիքները, երազանքները, մեր մասնագիտական կարողությունները կենտրոնացնելու, աշխատանքի նոր մշակույթ Հայաստան բերելու, Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մասին է», - հավելել է Մխիթար Հայրապետյանը։
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ծրագրի գոյության ողջ ընթացքում ստանձնել են առաջնորդություն, ջանք են գործադրել «Ներուժ»-ի կայացման գործում։
Մասնակիցներին իր խոսքն է ուղղել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ «Ներուժ»-ի բուն նպատակը միայն մասնակցելն ու հաղթելը չէ, շատ կարևոր է նաև կապեր ստեղծել այն մարդկանց ու մասնագետների միջև, որոնք ներգրավված են բարձր տեխնոլոգիական ոլորտրում։ Զարեհ Սինանյանը հաջողություն է մաղթել մասնակիցներին, վստահաբար փաստել, որ «Ներուժ»-ը ծառայում է իր նպատակին։
Պաշտոնական ելույթներին հաջորդել է մրցանակների հանձնման արարողությունը։
Մասնակից ստարտափներից վեցը դարձել են հաղթող՝ ստանալով դրամաշնորհներ՝ Հայաստան վերադառնալու և տնտեսական գործունեություն ծավալելու համար։ Ներկայացվող գաղափարները գնահատվել են երկու բաղադրիչով՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ»։
Ժյուրիի գնահատման արդյունքում «Գաղափարի փուլ» բաղադրիչով 1-ին պատվավոր տեղն է զբաղեցրել «Metacor» ստարտափը, որը զբաղվում է արյան անոթների, զարկերակների և այլ սնամեջ օրգանների համար նոր տեսակի ստենտի մշակմամբ, 2-րդը՝ «Sharper Soft»-ն է, որը տրամադրում է ծրագրակազմ՝ օգնելով կազմակերպություններին տվյալները վերածել գիտելիքների, 3-րդը՝ «Ayki»-ին, որը թվային գործիք է ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունը բարձրացնելու համար:
«Աճի փուլ» բաղադրիչով 1-ին պատվավոր տեղն է զբաղվեցրել «AnzoBio» ստարտափը, որը իրականացնում է անհատականացված բուժում և ախտորոշում հազվագյուտ գենետիկական հիվանդության համար, 2-րդը՝ «Moby»-ն է, որը տրամադրում է ակնթարթային 24/7 արհեստական բանականության վրա հիմնված հաճախորդների սպասարկում, 3-րդը՝ «Sleep Doctor»-ը բժիշկների և հիվանդների համար նախատեսված ծրագիր է, որի նպատակն է ապահովել ամբողջական քնի խնամք ողջ կյանքի ընթացքում:
Միջոցառման ավարտին արդյունավետ համագործակցության համար հուշանվերներ են հանձնվել ժյուրիի անդամներին և ծրագրի գործընկերներին՝ «Իմ քայլ» հիմնադրամին, ՀՀ կենտրոնական բանկին և «Plug and Play» կազմակերպությանը։ Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, հրավիրյալ հյուրեր, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ «Ներուժ 5.0»-ին մասնակցել է 26 ստարտափ` 16 երկրից։ Այս տարի ստարտափների կարողությունների զարգացման նպատակով ներգարվվել է միջազգային հեղինակավոր աքսելերատոր «Plug and Play» կազմակերպությունը, որն իր մենթորական թիմով դասընթացների և անհատական մենթորության ձևաչափով ծրագրի վեցօրյա միջոցառման ընթացքում ակտիվ աշխատանքներ է տարել ստարտափների հետ։
«Ներուժ»-ը պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

Նմանատիպ նյութեր
1831 դիտում
13:50 22-10-2022
«Ներուժ 3.0»․ իր աշխատանքներն է սկսել սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»