211652_close_icon

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը հանդիպել է Բելառուսի նախագահի հետ

views-count1039 դիտում article-date 20:00 01-10-2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր այցելում է Բելառուս, որտեղ հանդիպում է ունեցել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Փոխանցում է Azatutyun-ը։

Հանդիպմանը Լուկաշենկոն բարձր է գնահատել ատոմակայանների անվտանգությունն ապահովելու համար Գրոսսիի աշխատանքը, հատկապես այն ատոմակայանների, որոնք գործնականում հայտնվել են ռազմական գործողությունների գոտում՝ Զապորոժիեում և Կուրսկում։ Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Բելառուսը հնարավորը կանի տարածաշրջանում միջուկային անվտանգությունն ապահովելու համար։

Գրոսսին այցելելու է Բելառուսի հյուսիս-արևմուտքում գտնվող Օստրովեցի ատոմակայան: Այն կառուցվել է Լիտվային սահմանակից Գրոդնոյի շրջանում և Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից գտնվում է 40 կիլոմետր հեռավորության վրա։

Նմանատիպ նյութեր