211652_close_icon
views-count1114 դիտում article-date 10:27 02-10-2024

Ալիևի ինքնախոստովանական պնդումները ոչ միայն մինչև 2018 թվականի ողջ պատկերն են ամբողջացնում, այլ հստակ ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ էին պրոցեսները շարժվում. Աբրահամյան

Ալիևի ինքնախոստովանական պնդումները ոչ միայն մինչև 2018 թվականի ողջ պատկերն են ամբողջացնում, այլ հստակ ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ էին պրոցեսները շարժվում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանի նախագահը կրկին վերհիշել է մինչև 2018 թվականի ժամանակաշրջանի Արցախի հարցով բանակցային շրջանը և նշել, որ միջազգային շրջանակներից իրեն ասում էին, որ «պետք է հարմարվի առկա այն իրողությունների հետ, որ Ղարաբաղը կորցրել է և նոր սերնդին խաղաղության նախապատրաստի»:

Այս թեմայով Ալիևն առաջին անգամ չէ, որ խոսում է: Մի առիթով էլ վերջինս նեղսրտել էր, որ 2016 թվականի հոկտեմբերին, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, փակ դռների հետևում, նրան ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:

Այդ շրջափուլում Ալիևն անգամ արկածախնդրության գնաց` ապրիլյան պատերազմի և դրան նախորդած դիվերսիոն պատերազմների միջոցով, սակայն միջազգային ճնշումը մշտապես աճել է և ինչպես Ալիևն է պնդում` իրեն ստիպել են համակերպվել այդ պահին առկա իրադրությանը:

Ալիևի ինքնախոստովանական պնդումները ոչ միայն այդ ժամանակահատվածի ողջ պատկերն են ամբողջացնում, այլ հստակ ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ էին պրոցեսները շարժվում:

Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին, որովհետև այն իրավիճակը, որը նրա համար Հայաստանի այսօրվա իշխանությունն է ստեղծել նույնիսկ ամենածույլերին մղում է մեր երկրի նկատմամբ անառողջ և չհիմնավորված հավակնությունների ձևավորմանը»,-գրել է Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր