1621 դիտում
18:49 04-03-2016
Տեղի կունենա «Գյուղմթերքի կին հերոս - 2016» ազգային մրցանակաբաշխության արարողությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակը մարտի 7-ին ներկայացնում են «Գյուղմթերքի կին հերոս - 2016» ազգային մրցանակաբաշխության արարողությունը, որ տեղի կունենա Երևանի Կոնգրես հյուրանոցում, ժամը՝ 12.30-ին:
«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունն անցկացվում է «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ի նշանավորում գյուղատնտեսական արտադրության ու պարենային անվտանգության ոլորտում կանանց դերի և ձեռքբերումների՝ տոնելով Կանանց միջազգային օրը:
Մթերքների արտադրության մեջ ներգրավված ավելի քան 40 կին ֆերմերներ կներկայացնեն իրենց ապրանքը մրցանակաբաշխության ընթացքում՝ տոնելու իրենց ձեռքբերումներն ու քննարկելու առկա մարտահրավերները: Մրցանակաբաշխությանը կհյուրընկալվեն ավելի քան 100 այցելու, որոնք կարող են մասնակցել նաև ավանդական խոհանոցի ուտեստների համտեսի՝ պատրաստված Հայաստանի տարբեր մարզերի էկոլոգիապես մաքուր, համեղ ու առողջարար մթերքից:
Միջոցառմանը կմասնակցեն նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, տարածաշրջանային և տեղական իշխանությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
Նմանատիպ նյութեր
1683 դիտում
23:12 05-03-2015
Տեղի կունենա «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունը
2428 դիտում
22:28 07-03-2019
«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակին արժանացել է Հայաստանի տարբեր մարզերից 11 կին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2488 դիտում
14:27 07-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է «Գյուղմթերքի կին հերոս-2016» մրցանակաբաշխությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»