211652_close_icon
views-count1342 դիտում article-date 20:59 05-10-2024

Մակրոնը կոչ է արել դադարեցնել Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։

Ֆրանսիան Իսրայելին սպառազինության խոշոր մատակարար չէ և անցյալ տարի մատակարարել է 30 միլիոն եվրոյի զինտեխնիկա, ասվում է ՊՆ-ի՝ զենքի արտահանման վերաբերյալ տարեկան զեկույցում։

«Կարծում եմ, որ այսօր առաջնահերթությունը քաղաքական լուծմանը վերադառնալն է (և) դադարեցնել զենքի մատակարարումը, որն օգտագործվում է Գազայում կռվելու համար: Ֆրանսիան դա չի մատակարարում»,- ասել է Մակրոնը France Inter ռադիոյին տված հարցազրույցում։

«Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդն, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա», - ավելացրեց նա:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ներկայումս քառօրյա այցով գտնվում է Մերձավոր Արևելքում, որը կավարտվի երկուշաբթի օրն Իսրայելում, քանի որ Փարիզը ցանկանում է իր դերը խաղալ դիվանագիտական ​​ջանքերի վերականգնման գործում:

Նմանատիպ նյութեր