211652_close_icon
views-count1096 դիտում article-date 13:14 06-10-2024

Մասկը մասնակցել է Թրամփի հանրահավաքին՝ հայտարարելով, որ վերջինս պետք է հաղթի ընտրություններում

Միլիարդատեր Իլոն Մասկը մասնակցել է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքին՝ բեմից հայտարարելով, որ Թրամփը «Ամերիկայում ժողովրդավարությունը պահպանող միակ թեկնածուն է»: Այս մասին գրում է apnews.com-ը:

SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրենը Թրամփին միացել է Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում, որտեղ հուլիսին թեկնածուի դեմ մահափորձ էր իրականացվել:

Միլիարդատերն աջակցել է հանրապետականին՝ ասելով, որ Թրամփը պետք է հաղթի նախագահական ընտրություններում։ Մասկը նախազգուշացրել է, որ «սա ԱՄՆ-ում վերջին ընտրությունները կլինեն», եթե Թրամփը չհաղթի:

Թրամփն էլ իր հերթին ասել է, որ եթե նախագահ ընտրվի, իր պաշտոնավարման ընթացքում ամերիկացիները վայրէջք կկատարեն Մարսի վրա:

Նմանատիպ նյութեր