211652_close_icon
views-count1357 դիտում article-date 19:54 07-10-2024

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ամբողջ «սև աշխատանքն» արվել է Ռուսաստանում. Ուշակով

Միացյալ Նահանգները և մի շարք արևմտյան երկրներ ճգնում են սեպի նման խրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատելու գործընթացի մեջ:

Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Բաքվի եւ Երևանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը։
«Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ամբողջ «սև աշխատանքն» արվել է Մոսկվայում»,-շեշտել է նա:

ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ արևմտականներն իրենց գործողություններով ցանկանում են ներգրավվել բանակցային գործընթացում և դրանով իսկ ներքաշվել տարածաշրջանային գործերին։

Նմանատիպ նյութեր