211652_close_icon
views-count1300 դիտում article-date 11:25 08-10-2024

230 մարդու կյшնք խլած «Հելեն»-ից հետո ԱՄՆ-ի ափերին նոր փոթորիկ է մոտենում

ԱՄՆ-ի ափերին հերթական փոթորիկն է մոտենում. «Միլթոն» փոթորկը՝ 265 կմ/ժ արագությամբ քամիներով, որը դեռևս 5-րդ կարգի ուժգնություն ունի, շարժվում է դեպի Ֆլորիդա նահանգ:

Ինչպես նշում է CNN-ը, այս մասին հայտնել է Փոթորիկների ազգային կենտրոնը:Փոթորիկը գտնվում է Ֆլորիդայի Տամպա քաղաքից 1000 կմ հարավ-արևմուտք և շարժվում է դեպի արևելք: Կանխատեսվում է, որ չորեքշաբթի ուշ երեկոյան «Միլթոն»-ը, արդեն 3-րդ կարգի խոշոր փոթորիկ դարձած, կհասնի Տամպայի մոտ:

Ակնկալվում է, որ «Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայի տարածքով մեկ կառաջացնի լուրջ հետևանքներ, կուղեկցվի շատ առատ անձրևներով և հզոր քամիներով:

Ավելի քան 140 հրշեջներ և այլ աջակցող անձնակազմ Կալիֆոռնիայից մեկնել են Ֆլորիդա՝ օգնելու պայքարել փոթորկի հետևանքների դեմ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ-ն պատուհասել էր «Հելեն» փոթորիկը, որը խլել է 230 մարդու կյանք՝ պատճառելով խոշոր տնտեսական վնաս:

Նմանատիպ նյութեր