211652_close_icon
views-count1363 դիտում article-date 14:45 08-10-2024

«Հեզբոլլահ»-ն 85 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ ժամ առաջ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից Հայֆա քաղաքի ուղղությամբ 85 հրթիռներ է արձակվել. դրանց մեծ մասը հաջողությամբ որսացել են հակաօդային պաշտպանության համակարգերը, գրում է Times of Israel-ը:

Սակայն որոշ հրթիռներ հարվածել են իսրայելական տարածքին, վնասներ է պատճառվել Հայֆայի արվարձաններում՝ Կիրյաթ Յամում և Կիրյաթ Մոցկինում:

Զինվորականները հավելել են, որ այս փուլում քաղաքացիական անձանց համար ուղեցույցների փոփոխություն չկա։

Նմանատիպ նյութեր