211652_close_icon
views-count2059 դիտում article-date 22:50 08-10-2024

Իսպանացի փորձագետները Քաղավիացիայի կոմիտեում քննարկել են ՀՀ աերոդրոմների շահագործման իրավական դաշտը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հյուրընկալել է Իսպանիայի ավիացիոն անվտանգության գործակալության բարձրաստիճան պատվիրակությանը, հայտնում են Կոմիտեի մամուլի ծառայությունից։ 
 
Պատվիրակության կազմում էին Աերոդրոմների շահագործման վարչության պետի տեղակալ Կառլոս Գարսիան և աերոդրոմների անվտանգության վերահսկողության բաժնի պետ Իրայա Իրազաբալը:
 
Այցի ընթացքում իսպանացի փորձագետները և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնագետները իրականացրել են մի շարք արդյունավետ հանդիպումներ և խորքային քննարկումներ: Դրանք վերաբերվել են ազգային կանոնակարգերին, Հայաստանի Հանրապետությունում աերոդրոմների շահագործման իրավական դաշտին, ինչպես նաև այդ ոլորտի օրենսդրության ուսումնասիրմանն ու կատարելագործմանը:
 
Այս համագործակցությունը նպաստում է Հայաստանի ավիացիոն ոլորտի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը և անվտանգության բարձրագույն մակարդակի ապահովմանը:

Նմանատիպ նյութեր