211652_close_icon
views-count1366 դիտում article-date 15:35 12-10-2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը աշխատանքային այցով Ժնևում է

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման կոմիտեի 85-րդ նստաշրջանին։

Նա ներկայացրել է Հայաստանում քաղաքաշինության, ճարտարապետության և բնակարանաշինության բնագավառներում իրականացվող աշխատանքները, ոլորտային բարեփոխումների ընթացքը և հետագա քայլերը։

Նստաշրջանի ընթացքում քննարկվել է «ՀՀ քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթուղթը։ Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները փաստաթղթի վերջնականացման և հրապարակման նպատակով։

Նստաշրջանին մասնակցել է նաև Քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ Էրիկ Հովսեփյանը, ով ընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման կոմիտեի բյուրոյի անդամ։ Բյուրոյի անդամությունը կապահովի առավել մեծ ներգրավվածություն ԵՏՀ-ի կողմից իրականացվող ոլորտային ծրագրերում, կնպաստի անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնմանը, Հայաստանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի, ներդրումային հնարավորությունների ներկայացմանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ 2024 թվականի նոյեմբերին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հիմնվելու է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի գերազանցության կենտրոն։ Նման կենտրոններ գործում են ՄԱԿ-ի անդամ 8 պետություններում։

Հայաստանի գերազանցության կենտրոնը առաջինն է լինելու տարածաշրջանում և կարևոր դեր է ունենալու ոլորտային հետազոտությունների իրականացման, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի անդամ պետությունների հետ համագործակցության զարգացման, Համալսարանում կրթական բարեփոխումների շարունակականության ապահովման գործում։

Նմանատիպ նյութեր