211652_close_icon
views-count1204 դիտում article-date 13:19 13-10-2024

ՄԱԿ-ի ևս մեկ խաղաղապահ է վիրավորվել Լիբանանում

ՄԱԿ-ի ևս մեկ խաղաղապահ է վիրավորվել Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլա» խմբավորման դեմ Իսրայելի սրացող հակամարտության ընթացքում, հաղորդում է Reuters-ը։ Փոխանցում է Azatutyun-ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և տարբեր երկրներ դատապարտել են հարավային Լիբանանում գտնվող խաղաղապահների կենտրոնական բազայի վրա իսրայելական հարձակումները:

Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան հայտարարել են, որ նման հարձակումներն «անհիմն» են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ խնդրում է Իսրայելին չհարձակվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության (UNIFIL) ուժերի վրա։

Ռուսաստանը հայտարարել է, որ «վրդովված է» և Իսրայելից պահանջել է զերծ մնալ խաղաղապահների դեմ «թշնամական գործողություններից»:

Ավելի վաղ հաղորդվել էր 4 խաղաղապահի վիրավորվելու մասին։

Նմանատիպ նյութեր