1123 դիտում
15:51 15-10-2024
Արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք, աճը 86 տոկոս է. Գլխավոր դատախազ
Հայաստանում 2024 թվականի 8 ամսվա ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք, ապօրինի շրջանառության դեպքերի թիվը 1,946 է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում:
«2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 86 տոկոս»,–ասաց Վարդապետյանը:
Ըստ նրա՝ թեև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերի թիվը 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում կազմել է 1,946, որը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 33.8 տոկոսով նվազել է, սակայն այս հանցագործությունների լատենտային բնույթը և տարիներ շարունակ բացասական առումով կայուն աճի միտումը Դատախազության համար շարունակում է անհանգստացնող մնալ:
Գլխավոր դատախազի ներկայացրած ցուցանիշներով՝ 2019-ին գրանցվել է թմրամիջոցների մաքսանենգության 163 դեպք, ապօրինի շրջանառության՝ 847, 2020–ին՝ մաքսանենգության 222 դեպք, ապօրինի շրջանառության՝ 872, 2021–ին՝ մաքսանենգության 420 դեպք, շրջանառության՝ 974, 2022-ին՝ մաքսանենգության 386 դեպք, ապօրինի շրջանառության՝ 1,717, 2023-ին՝ մաքսանենգության 210 դեպք, ապօրինի շրջանառության՝ 4,564 դեպք:
«Եթե համեմատենք 2019 և 2023 թվականները, ապա մաքսանենգության դեպքերն աճել են 47–ով, իսկ ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 3,717–ով: 2024-ի հունվար–օգոստոս ամիսներին մաքսանենգության դեպքերը 266–ն են, ապօրինի շրջանառության դեպքերը՝ 1,946-ը»,–ասաց նա:

Նմանատիպ նյութեր
955 դիտում
15:57 04-04-2023
2023թ. փետրվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266. Աճը՝ 7,1 տոկոս. ՊԵԿ
2985 դիտում
11:10 09-03-2017
2016-ին ՀՆԱ աճը՝ տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս. «Հայկական ժամանակ»
825 դիտում
14:46 08-06-2022
Հայաստանում տնտեսական աճը 2022-ին կլինի 3,5 տոկոս, իսկ 2023-ին` 4,6 տոկոս. Համաշխարհային բանկի զեկույցը
Այս բաժնից
730 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
1147 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի
1057 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի