211652_close_icon
views-count1225 դիտում article-date 21:11 16-10-2024

Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթաց ունենք․ ԲՏԱ նախարար

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա այցիս ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցի՝ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթաց ունենք: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․
 
«Արբանյակային կապի վերգետնյա կայանք, թռիչքի կառավարման սենյակ, փոքր արբանյակների մշակման լաբորատորիա. խոսեցինք լաբորատորիայի պատմությունից, գործունեությունից, ընթացիկ ծրագրերից ու հեռահար նպատակներից։ Անդրադարձ կատարվեց լաբորատորիայի առաջին առաքելությանը՝ «Հայասաթ-1»-ին: Քննարկվեց Հայաստանի համար արբանյակների միջոցով Երկրի հեռազննման կարևորությունը:
 
Ներկայացվեց նաև նոր տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող DeepSat ստարտափը՝ կենտրոնացած VLEO (գերցածր Երկրային ուղեծիր) տեխնոլոգիաների վրա»,- նշել է նա։ 

Նմանատիպ նյութեր