211652_close_icon
views-count766 դիտում article-date 19:36 17-10-2024

ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչները ԵՏՀ-ում ներկայացրել են ազգային «միասնական պատուհանի» աշխատանքը

ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը ընդունել է ՀՀ ՊԵԿ պատվիրակությանը։
Հաղորդվում է՝ քննարկվել են ազգային «միասնական պատուհանի» աշխատանքը․

«Հայ գործընկերներն առցանց ցուցադրեցին ազգային միասնական պատուհանի աշխատանքը՝ ցույց տալով «հաճախորդային ուղին» ապրանքների արտահանման և տարանցման ձևակերպման, թույլատրման փաստաթղթերի ստացման, անհրաժեշտ վճարումների վճարման ժամանակ»,- նշվում է ԵՏՀ հաղորդագրության մեջ։

 Հանդիպմանը մասնակցել են նաև «մեկ պատուհան» համակարգի ռուսական արտահանման Կենտրոն – օպերատորի ներկայացուցիչները, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

Ռուսլան Դավիդովը նշել է, որ հանձնաժողովի առջև ծառացած առանցքային խնդիրներից մեկը ԵԱՏՄ պետությունների կողմից ազգային լիազոր մարմինների կողմից տրվող փաստաթղթերի փոխադարձ օգտագործման ապահովումն է, այդ թվում՝ այն հնարավորությունների հիման վրա, որոնք տրամադրում են միասնական պատուհանների ծառայությունները:

Հայաստանի միասնական պատուհանը միավորում է 17 գերատեսչություններ և շահագրգիռ անձանց տրամադրում է ավելի քան 30 պետական ծառայությունների անվճար հասանելիություն: Հարթակի ադմինիստրատորը ՀՀ ՊԵԿ-ն է, հարթակը գործում է 2014 թվականից:

Նմանատիպ նյութեր