211652_close_icon
views-count1231 դիտում article-date 21:08 17-10-2024

ԵՄ դեսպանը մասնակցել է ՀԱԷԿ-ի և ՀԱԿՄ-ին միջազգային աջակցության համակարգման 10-րդ տեխնիկական հանդիպմանը

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է «Հայկական ատոմակայանին (ՀԱԷԿ) և Հայկական ատոմային կարգավորող մարմնին (ՀԱԿՄ) տրամադրվող միջազգային աջակցության համակարգման 10-րդ տեխնիկական հանդիպմանը», որը տեղի է ունեցել Մեծամորում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Նույնիսկ իննսունականներից սկսած՝ ԵՄ-ի համագործակցությունը միջուկային անվտանգության ոլորտում բնութագրվել է տեխնոլոգիաների և լավագույն փորձի փոխանակմամբ, վերապատրաստումներով, ռադիոակտիվ թափոնների կառավարմամբ և միջուկային անվտանգության երաշխիքներով։ 

Հայաստանի միջուկային անվտանգության ոլորտին ուղղված ԵՄ ֆինանսական աջակցությունը սկսած իննսունականներից հասել է 70 միլիոն եվրոյից ավելի դրամաշնորհների․ սա ԵՄ հանձնառության հստակ նշան է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԵՄ դեսպանն իր խոսքում նշել է նաև ՀԱԷԿ-ում ընթացող 4 ծրագրերի մասին՝ 11 միլիոն եվրոյի չափով, և ՀԱԿՄ-ում ընթացող 1 ծրագրի մասին՝ 1.5 միլիոն եվրոյի չափով, որոնք ֆինանսավորվում են Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի (INSC) շրջանակում։

Նմանատիպ նյութեր