211652_close_icon
views-count841 դիտում article-date 15:21 02-05-2023

Ռուսաստանը Բախմուտում ձախողվել է. Մոսկվան 5 ամսում ունի ավելի քան 100 հազար զոհ և վիրավոր. Սպիտակ տուն

Ավելի քան 20 000 ռուս զինվոր սպանվել է և ավելի քան 80 000-ը վիրավորվել Ուկրաինայում վերջին հինգ ամսվա մարտերի ընթացքում, ինչը Մոսկվայի համար առանց այն էլ ծանր կորուստների աճ է. այս են վկայում ԱՄՆ հետախուզական տվյալները, հայտնում է The Guardian-ը:

Զինվորների մեծ մասը սպանվել է արևելյան Բախմուտ քաղաքի համար դաժան խրամատային պատերազմի ժամանակ, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

«Ռուսաստանի հարձակման փորձը Դոնբասում, հիմնականում Բախմուտում, ձախողվել է… Ռուսաստանը չի կարողացել գրավել ռազմավարական առումով որևէ իսկապես նշանակալի տարածք», - ասել է Քիրբին: 

Նմանատիպ նյութեր