211652_close_icon
views-count1315 դիտում article-date 19:08 29-10-2024

Գեղամ Գևորգյանը Սեուլում կներկայացնի թվային տնտեսությունում արդար մրցակցային միջավայրի ստեղծման Հայաստանի փորձը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Կորեայի արդար առևտրի հանձնաժողովի նախագահի հրավերով մեկնել է Սեուլ՝ մասնակցելու Հարավարևելյան ասիական ազգերի ասոցիացիայի, ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների և Կորեայի արդար առևտրի հանձնաժողովի 2-րդ գագաթնաժողովին:

ՀՀ ՄՊՀ-ից հայտնում են, որ միջոցառման շրջանակում քննարկվելու են մրցակցության օրենքի և քաղաքականության վերջին զարգացումները, շուկայի նորարարության և զարգացման, սպառողների բարեկեցության ապահովման նպատակով մրցակցության օրենքի և քաղաքականության կիրարկման, ինչպես նաև թվային տնտեսության և նորագույն տեխնոլոգիաների պայմաններում մրցակցային մարմինների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիները։

Գեղամ Գևորգյանը ելույթ է ունենալու  «Արագ զարգացող տնտեսությունում, ինչպիսիք են՝ թվային տնտեսությունը, արհեստական բանականությունը, արդար մրցակցային միջավայրի ստեղծման ուղիները» թեմայով հանդիպմանը՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային մարմնի փորձը:

Նմանատիպ նյութեր