13705 դիտում
19:46 30-10-2024
Երևանում «Դարոինկ» ՍՊԸ-ի «Ford Transit»-ով վրաերթի է ենթարկվել հետիոտնը. այն արձանագրվել է տեսախցիկի կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Կուրղինյան 4 հասցեի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 78-ամյա Նարինե Պ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Գեղամ Էլոյանը:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ford Transit»-ը հաշվառված է «Դարոինկ» ընկերության հաշվեկշռում:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից:
Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+