211652_close_icon
views-count871 դիտում article-date 14:35 31-10-2024

Տասնամյակներ շարունակ սխալ բաներով ենք կերակրվել, ՀՀ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունը տնտեսությունը պետք է լինի. Գևորգ Պապոյան

Իմ կարծիքով` ՀՀ-ի արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունն  անվտանգային միջավայրի ապահովումը պետք է լինի, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառալով Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Ցեղասպանության օրակարգը արտգործնախարարության առաջնահերթություններից չէ:

«Ցավոք սրտի, տնտեսությունը, ներդրումները արտաքին քաղաքական բլոկի համար  տասնամյակներ շարունակ չեն եղել առաջնահերթություն: Ամեն դեսպանի առաջ ամենակարևոր խնդիրը, որ պետք է դնենք, այն է, թե ինչքան պետք է ավելացնենք այդ երկրի հետ առևտրաշրջանառությունը: Անվտանգային հարցը լուծվում է  այն ժամանակ, երբ ներդրում է գալիս, ոչ մի հարց չի լուծվի, քանի դեռ տնտեսությունը պատշաճ մակարդակի վրա չէ: Երբ լուծվում է տնտեսության հարցը, այն իր հետ լուծում է նաև անվտանգային, մշակութային ու մի շարք այլ հարցեր»,- ասաց նա:

Պապոյանի գնահատմամբ՝ տասնամյակներ շարունակ ՀՀ-ում սխալ քաղաքականություն է վարվել:

«Այդ քաղաքականությունը վարվել է անգամ դպրոցական դասագրքերի մակարդակով, դա է պատճառը, որ ձեզ համար խորթ է այդ ամենը, ինչ տեղի  է ունենում: Մենք տասնամյակներ շարունակ կերակրվել ենք ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունեցել պետության կորուստ»,- ասաց Պապոյանը:

Նմանատիպ նյութեր