211652_close_icon
views-count937 դիտում article-date 19:07 31-10-2024

Արման Եղոյանն ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Մառլեն Լունդ Կոպպարկլինտին:

Ողջունելով հյուրին` Արման Եղոյանն արժեւորել է հայ-շվեդական խորհրդարանական համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահն արդյունավետ է գնահատել միջազգային հարթակներում երկու երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների փոխգործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում Արման Եղոյանը կարեւորել է Շվեդիայի դերակատարությունը:

Զրուցակիցները խոսել են տարբեր ոլորտներում գործակցության զարգացման, փորձի փոխանակման անհրաժեշտության մասին:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նմանատիպ նյութեր