211652_close_icon
views-count2386 դիտում article-date 23:58 06-11-2024

Գյումրիում շների մենամարտը բաժանող կնոջը ծեծել են. aravot.am

Aravot.am-ը գրում է. Շիրակի մարզային քննչական վարչությունում տարօրինակ մի դեպք է քննվում, որը տեղի է ունեցել Գյումրու Տեքստիլագործների փողոցում։ 

Նոյեմբերի 1-ին այդ փողոցի թոշակառու բնակչուհիներից մեկը՝ 66-ամյա Ս․ Պ․-ն դիմել է ոստիկանության Մուշ բաժին՝ բողոքելով որ իր և անծանոթ մի տղամարդու շների միջև մենամարտ է տեղի ունեցել, և երբ ինքը փորձել է միջամտել, բաժանել շներին, անծանոթ տղամարդը վերցրել է իր շանը ու զարկել գետնին։ 

Կինը շատ է զայրացել, սկսել է վիճաբանել անծանոթ տղամարդու հետ, այնուհետ իր ձեռքի հեռախոսով հարվածել է նրան, որպեսզի բաց թողնի իր շանը։ 

Տղամարդը էլ ավելի է զայրացել, ոչ ադեկվատ վիճակում հայհոյանքներ է հասցրել թոշակառու կնոջը՝ ոտքերով, ձեռքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ ֆիզիկական ցավ պատճառելով։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր