92584 դիտում
23:16 10-11-2024
Երևանում՝ Աերացիայում հայտնի «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ, հայտնաբերվել է տղամարդու մարմին․ կասկածյալը, ով դեպքի վայրից բիտայով հեռացել է, որոնվում է․ ժամանել են քրեական ոստիկանության Երևանի վարչության և Շենգավիթի բաժնի պետերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանոմ։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աերացիա թաղամասում հայտնի «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Դավթյանի, համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նշված սուպերմարկետի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի տղամարդ մոտենում է սպանվածին, ձեռքին եղած բիտայով հարվածում է նրան ու տականքը, իրենից գոհ, նստում է ավտոմեքենան և դիմում փախուստի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևան քաղաքի քրեական ոստիկանները, Շենգավիթի ոստիկաններն ու Շենգավիթի քննչական բաժնի քննիչները արդեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+