211652_close_icon
views-count1039 դիտում article-date 19:24 13-11-2024

Անահիտ Մանասյանը հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 13-ին Կապանում հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ:

Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Անահիտ Մանասյանը բարձրաձայնել է նաև այս օրերին Սյունիքի մարզում քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից իրեն ներկայացված խնդիրները:

Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական աշխատանքը, ինչի արդյունքում, արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները:

«Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրում ենք մի շարք խնդիրներ, որոնք տարաբնույթ են: Այս համատեքստում կարևորում եմ տարածքային կառավարման մարմինների հետ արդյունավետ աշխատանքը, ինչի շնորհիվ խնդիրներն կարող են արագ ստանալ իրենց լուծումները: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից:
Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:

Նմանատիպ նյութեր