211652_close_icon
views-count1282 դիտում article-date 23:24 13-11-2024

Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանագրով՝ Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման եւ Հայաստանում աղետալի ջրհեղեղի հետեւանքների վերացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նոյեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը պետական պարգևը հանձնել է Օլեգ Բելոզերովին: Հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։ 

Հանդիպմանը ՀՀ լիազոր դեսպանը ջերմորեն շնորհակալություն է հայտնել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար կազմին ցուցաբերած աջակցության համար: Նա նաև նշել է․ «Մենք գնահատում ենք ռուս մասնագետների մասնակցությունը նման կարևոր գործում»։

 Հանդիպումն անցել է բարեկամական և ջերմ մթնոլորտում:

Նմանատիպ նյութեր