211652_close_icon

Վերջին 3 տարում մենք ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք. Երևանի քաղաքապետ

views-count781 դիտում article-date 14:40 29-03-2025
Երևանի քաղաքապետարանը վերջին 3 տարում մայրաքաղաքում ավելացրել է 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 հազար ծառ՝ կաղնի, գնդաձև սոսի, կատալպա և այլն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Վերջին 3 տարում մենք միասին ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ենք ավելի քան 20,000 ծառ՝ կաղնի, գնդաձև սոսի, կատալպա և այլն։ Ընտրվել են ծառեր, որոնք դիմացկուն են, չեն առաջացնում ալերգիա, ապահովում են մաքուր օդ ու ստվեր, լավ են աճում Երևանի պայմաններում:Խնամքը ևս կարևոր է. կառուցել և հիմնանորոգել ենք 85 կմ ոռոգման համակարգ, իսկ ծառերի կպչողականության ցուցանիշը հասել է 94%-ի»,- գրել է Ավինյանը։

Նմանատիպ նյութեր