211652_close_icon
views-count1933 դիտում article-date 16:50 26-11-2024

Խաբեության զոհ եմ․ «Յունիբանկը» կաշառել է դատախազին ու խարդախությամբ ուզում է խլել տունս․ Oragir.News

«Յունիբանկը խաբեությամբ ուզում է վերցնել տունս, դարձել եմ խաբեութան զոհ։ Վստահ եմ՝ շատ քաղաքացիներ ինձ նման այս բանկից տուժել են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչ Աշոտ Թովմասյանը։

Քաղաքացու խոսքով՝ վարկ է վերցրել «Յունիբանկից», որոշ ժամանակ վճարելուց հետո, երկու ամիս չի կարողացել վճարել, որի պատճառով բանկը փորձում է խլել իր բնակարանը։

«2009թ․-ին «Յունիբանկից» վարկ եմ վերցրել, մինչև 2011 թվականը նորմալ վճարել եմ։ Հետո խնդիրներ եղան, մայրս մահացավ, երկու ամիս չկարողացա վճարել, որի պատճառով բանկը կեղծ փաստաթղթերով փորձում է խլել տունս»,- պատմեց քաղաքացին։

Նրա պնդմամբ՝ որոշում է ընդունվել կնքել հաշտության պայմանագիր, բանկի և իր միջև, սակայն գումարը վճարելուց հետո բանկը հրաժարվել է հաշտության պայմանագրից։

«1,5 մլն վճարելուց հետո պետք է հաշտության պայմանագիր կնքեինք, բայց գումարը վճարելուց հետո բանկը չցանկացավ։ «Յունիբանկն» աչք ա դրել իմ տան վրա, ուզում ա խլի»,- ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր