211652_close_icon
views-count964 դիտում article-date 17:07 27-11-2024

ՀՀ արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հրավերով կայցելի Հելսինկի:

Այս մասին նշված է Ֆինլանդիայի ԱԳ նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Միրզոյանը Հելսինկիում կգտնվի նոյեմբերի 28-29-ը։ 

Նշվում է, որ արտգործնախարարները կանդրադառնան Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերություններին, Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությանը և տարածաշրջանային հարցերի։

Ֆինլանդիա այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբի, ԱԳ իր գործընկերոջ, խորհրդարանի նախագահ Յուսի Հալլա-Ահոյի և Եվրոպական հարցերի և սեփականության հարցերով նախարար Յոակիմ Ստրենդի հետ: 

Նմանատիպ նյութեր