211652_close_icon
views-count1105 դիտում article-date 12:00 28-11-2024

ՀՀ-ում արդարությունը և արդարադատությունը պետք է լինեն նույն բանը. Փաշինյանը ներկայացրեց ՔԿ նորանշանակ նախագահին

Հայաստանի Հանրապետությունում պետք է  ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում: Այս մասին կառավարության նիստի ժամանակ, ներկայացնելով ՔԿ նորանշանակ նախագահին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդարություն և արդարադատություն հասկացությունները պետք է լինեն համարժեք, որովհետև նաև որոշակի քննարկումներ կան այդ մասին, թե ինչքանով է արդարությունը և արդարադատությունը նույն բանը:

Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը և արդարադատությունը պետք է լինեն նույնական, և իհարկե, դա միայն Քննչական կոմիտեի լուծելի խնդիրը չէ, բայց ակնհայտորեն Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում և ձեզ, մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում այս հարցում»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր