15422 դիտում
16:34 28-11-2024
Ավտովթար՝ Երևանում. Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը. ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող հատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության դիմաց բախվել են 2 «BMW», «Nissan», և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներից՝ 1 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված և բախումը տեղի է ունեցել 2-ի միջև և հիմա Պարեկային ծառայությունը պարզում է կայանված և բախված ավտոմեքենաները, ինչպես նաև վարորդների ինքնությունը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+