211652_close_icon
views-count1135 դիտում article-date 21:38 28-11-2024

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի կառավարությանն ու ժողովրդին։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Շնորհավորում ենք Ալբանիայի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ 

Հիմնվելով մեր դրական քննարկումների և դինամիկայի վրա՝ մենք ակնկալում ենք խթանել և զարգացնել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», - ասված է գերատեսչության գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր