1078 դիտում
15:22 29-11-2024
Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու Արևմուտքի գիծը Հայաստանի համար նոր խնդիրների է հանգեցրել. ՌԴ ԱԳՆ
Տարածաշրջանում կարգուկանոն վերականգնելու Արեւմուտքի փորձերը, ոչ մի լավ բանի չեն հանգեցրել, ինչպես նրանք կարծում են։ Արևմտյան կեղծ միջնորդությունը հիմնված է Հարավային Կովկասի՝
բացառապես որպես աշխարհաքաղաքական առճակատման հերթական տարածքի տեսլականի վրա։ Այս մասին նոյեմբերի 29-ին Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Գաղտնիք չէ, որ ամերիկացիներն ու եվրոպացիներն իրենց ներդրումները պայմանավորում են հակառուսական պատժամիջոցներին միանալու հետ և միաժամանակ սպառնում են երկրորդական սահմանափակումներ մտցնել, ինչը բացարձակապես ոչ լեգիտիմ է:
Ռազմական ծրագրերի ու վարժանքների միջոցով նրանք փորձում են ամրապնդել իրենց ռազմական ներկայությունը Անդրկովկասում և իրենց վերահսկողության տակ վերցնել սահմանային հսկողությունը։ Այս գիծը, որն ուղղված է ոչ թե հակամարտող կողմերին հաշտեցնելուն, այլ Մոսկվային դուրս մղելուն, արդեն իսկ հանգեցրել է նոր խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում պատմականորեն ներկա երկիր, կենսականորեն շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ, այլ ոչ թե նրա պետականության կործանմամբ»,- հավելեց Գալուզինը։

Նմանատիպ նյութեր
1449 դիտում
12:56 19-10-2015
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանգեցրել են Արևմուտքի էլիտաների պառակտմանը. Ս. Իվանով
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»