211652_close_icon
views-count1366 դիտում article-date 17:23 29-11-2024

Պուտինը կեղծում է․ Երևանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. «Փաստերի ստուգման հարթակ»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին Աստանայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «ՀՀ կարծիքը, թե ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի համար, տարօրինակ է»։ «Մի տեսակ տարօրինակ է, այնպես չէ՞»,— ասել է Պուտինը։

Նա նշել է, թե «Հայաստանի նկատմամբ ագրեսիա չի եղել», և ՀԱՊԿ-ը կոչված է արտաքին ագրեսիայից պաշտպանելու միայն անդամ երկրներին։ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված դեպքերն ունեն իրենց առանձնահատկությունները, քանի որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և, իհարկե, Ղարաբաղը չի ներառել իր պետական ​​պարագծի մեջ, ինչը նշանակում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսակետից, ուղղակի կապ չունի Հայաստանի հետ»,- հայտարարել է Պուտինը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո պաշտոնական Երևանի հայտարարությունները՝ պարզելու Պուտինի հայտարարությունների ճշմարտացիությունը։ Ըստ այդմ, հայկական կողմը երբևէ պաշտոնապես չի պահանջել կամ խնդրել ՀԱՊԿ-ից, որ վերջինիս ստորաբաժանումները աջակցեն հայկական կողմին Լեռնային Ղարաբաղում։ Միևնույն ժամանակ, բաց աղբյուրներում չկա որևէ վկայություն այն մասին, որ Երևանը 44-օրյա պատերազմի ընթացքում նման ակնկալիքներ է ունեցել ՀԱՊԿ-ից։ Փոխարենը, հայկական կողմը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն է խնդրել 2022 թվականին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակման ընթացքում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր