211652_close_icon
views-count1873 դիտում article-date 15:55 01-12-2024

Հալեպում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել

Հալեպում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել, tert.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է տեղի «Գանձասար» պարբերականը:

Երվանդ Արսլանյանը (ծնված 1958-ին) երեկ Հալեպից դուրս գալուց հետո Սելեմիեի ճանապարհին դիպուկահարի կրակոցից վիրավորում էր ստացել և տեղափոխվել էր Համայի հիվանդանոց։ Այսօր կեսօրին նա մահացել է:

Հիշեցնենք, որ երեկ սիրիական բանակը հայտարարել էր Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ «ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար»:

Ռազմական կառույցը նշել էր, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանակումը՝ հակահարձակումն սկսելու համար:

Զինված ուժերը հավելել են, որ Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։

Նմանատիպ նյութեր