211652_close_icon

Թբիլիսիում հատուկջոկատայինները վաղ առավոտյան ցրել են ակցիան

views-count1444 դիտում article-date 09:54 02-12-2024
Թբլիսիում ամբողջ գիշեր շարունակվել են բախումները հատուկջոկատայինների և ցուցարարների միջև։ Առավոտյան ժամը հինգի դրությամբ Ռուսթավելի պողոտայում ոստիկանները շարունակել են կիրառել արցունքաբեր գազ, իսկ ցուցարարները պատասխան կրակ են բացել ճայթռուկներով։

Հատուկջոկատայինները առավոտյան ցրել են մնացած ցուցարարներին՝ կրկին կիրառելով արցունքաբեր գազ։ Կան ձերբակալվածներ: Ոստիկանները Թբիլիսիի կենտրոնում ապամոնտաժում են ցուցարարների կառուցած բարիկադները։

Թբիլիսիում հակակառավարական ցույցերի չորս օրվա ընթացքում, ըստ ՆԳՆ տվյալների, տուժել է 113 ոստիկան:

 

Նմանատիպ նյութեր