33788 դիտում
19:29 02-12-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Nissan»-ը և «Նիվա»-ն. վերջինը կողաշրջվել է. օպերատիվ են գործել պարեկներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բավել են «Nissan» մակնիշի և «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայութան Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահամանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Մարտիրոսյանն ու պարեկ Մնաց Մանուկյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+