211652_close_icon
views-count943 դիտում article-date 19:54 02-12-2024

Վրաստանի վարչապետը բացառել է ընդդիմության հետ բանակցությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է ընդդիմության հետ բանակցություններ վարելու հնարավորությունը երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է ասուլիսի ժամանակ:

«Ոչ, իհարկե, ոչ մի բանակցություն»,- նշել է Կոբախիձեն՝ անդրադառնալով ընդդիմության հետ բանակցությունների հարցին։

Նոյեմբերի 28-ին Վրաստանում բողոքի նոր ալիք է սկսվել, այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն էր, որ, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել բոլոր բյուջետային դրամաշնորհներից։

Նմանատիպ նյութեր