211652_close_icon

Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը

views-count1450 դիտում article-date 22:35 02-12-2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարար Մակա Բոչորիշվիլու հեռախոսազրույցը։ Փոխանցում է Tert.am-ը։

Բայրամովը շնորհավորել է գործընկերոջը՝ նշանակման կապակցությամբ։ Կողմերը քննարկել են երկու երկրի միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը, ինչպես նաև ապագայում այդ հարաբերությունների հետագա զարգացման ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները։

Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ուղղությունների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր